2752 դիտում
19:52 26-09-2016
Ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին
Երևանի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում աշխատանքային խմբի անդամ, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է այս տարվա միջոցառումներում ընդգրկված սոցիալական ծրագրերը, որոնք վերջին տարիներին «Էրեբունի-Երևան» տոնակատարության անբաժանելի մասն են դարձել:
Առաջին և ամենամեծ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին: Երևանի ծննդյան տարեթվին համապատասխան, թվով 2798 ընտանիքի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի համապատասխան աջակցություն՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ:
Սոցիալական ապահովության վարչության պետի ներկայացմամբ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:
Սոցիալական ապահովության վարչության պետը նաև նշել է, որ այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը:
«Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ դեսևս 2013 թ.-ից մեկնարկած բանակ-հասարակություն կապն ամրապնդող այս ծրագրի շրջանակում շուրջ 6000 ծնող է հնարավորություն ունեցել այցելելու և տեսակցելու իրենց զինծառայող որդիներին:
[b]Երևան քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ևս ավելի քան 1000 ծնող կկարողանա այցելել սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին»,-նշել է Ռուզաննա Զաքարյանը:[/b]
Միջոցառումներ են նախատեսված նաև հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, որի շրջանակում այցեր կկազմակերպվեն Երևանում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող 19 տարեցներին:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
6343 դիտում
19:17 04-09-2017
Սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին
Այս բաժնից
532 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
661 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր