Աշխարհի 21 քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ուղղված աբորտներն արգելող իռլանդական օրենքի դեմ
Հազարավոր մարդիկ են դուրս եկել Դուբլինի և աշխարհի այլ 20 խոշորագույն քաղաքների փողոցներ՝ ի նշան բողոքի Իռլանդիայում աբորտների մասին խիստ օրենքի։
Ինչպես հայտնում է BBC-ն, բացի այդ, իռլանդական սփյուռքը բողոքի ցույցեր է անցկացրել Բեռլինում. Մելբուռնում ու Լոնդոնում։ Ցուցարարները կոչ են արել հանրաքվե անցկացնել աբորտներն արգելող օրենքը չեղարկելու հարցով։
Իռլանդիայում օրենքը թույլ է տալիս աբորտ կատարել միայն այն դեպքում, երբ հղիությունը սպառնում է կնու կյանքին կամ անբուելի հիվանդության դեպքում։