Եվրոպայի մի շարք քաղաքներում փախստականների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
                        Եվրոպայի մի շարք քաղաքներում փախստականների դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է BBC –ն:
Ամենամեծ ակցիան` «Այստեղ ձեզ չեն սպասում» վանկարկումներով,  անցկացվել է Դրեզդենում, որը կազմակերպել է գերմանական PEGIDA ընկերությունը: Բողոքի ակցիային մասնակցել է առնվազն 15 հազար մարդ: 
Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Վարշավայում, Բռնոյում, Գրացեում, Պրահայում, Բրյուսելում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

