Անգլիա. «Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տարավ և դարձավ առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մեծ դժվարությամբ հաղթեց Բեանլիին»` 2:1:
Խոսեպ Գվարդիոլայի թիմը առաջինը գնդակ բաց թողեց, սակայն արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի դուբլի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ տանել:
Նշենք, որ Ագուերոն իր գոլերի քանակը մրցաշարում հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների ցուցակում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի հետ կիսում է 1-2-րդ տեղերը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 30 միավոր և դարձավ առաջատար, սակայն ԱՊԼ-ի մյուս առաջատարներրը դեռ իրենց հանդիպումները չեն անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր
«Բերնլի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2
Դին Մարնի, 14 – Սերխիո Ագուերո, 37, 60