Մոուրինյոն ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչ է. Մենդեշ
                        «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշը գովասանքի խոսքեր է հղել պորտուգալացի մասնագետի հասցեին:
«Ժոզեն ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է: Նա ընդամենը 52 տարեկան է: Իմ կարծիքով նման կարճ ժամանակահատվածում ոչ մի մարզչի չի հաջողվել այդքան տիտղոսներ նվաճել:  Դրան ավելի մոտ է Ալեքս Ֆերգյուսոնը, ով վառ օրինակ հանդիսանում է բոլորի համար: Նա հայր է ոչ միայն ինձ համար, այլև Ռոնալդուի և Մոուրինյոյի համար»,-ասել է Մենդեշը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

