Մեսին չի խաղա 3 շաբաթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղի ժամանակ կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք է ստացել և 59-րդ րոպեին փոխարինվել:
Բուժզննումից հետո պարզվել է, որ Մեսին վնասել է ազդրի մկանը և այժմ բաց կթողնի մոտ 3 շաբաթ:
Այդպիսով, վնասվածքի պատճառով Մեսին չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպմանը: