Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտյոմ Շախոյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է սեպտեմբերի 19-ին Երևանում Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած մահացած տղայի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վազգեն Գրիգորյանն էր։
Ինպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել։
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Պետրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել էր նաև դատական բժիշկը։ Ոստիկանները պարզում էին, թե դին ում վարչական տարածքի շրջանում է հայտնաբերվել, որպեսզի համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնից քննիչներին հրավիրեին դեպքի վայր։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ինքնասպանություն գործած քաղաքացին մոտ 20-25 երիտասարդ տղա էր։
Ավելի ուշ պարզվել էր, որ քննությամբ պետք է զբաղվեր Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժինը, որի համար էլ դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի