34745 դիտում
18:24 28-07-2015
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են ավագ քննիչին դանակահարած քաղաքացու ինքնությունը. հայտարարվել է հետախուզում
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Մանուկյանը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ 25-ամյա Վահան Արթուրի Այվազյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Այվազյանը կասկածվում է հուլիսի 18-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանին դանակահարելու մեջ:
Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Վ. Այվազյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարում նաև ոստիկանությունում:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/18/59901/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։
Հիվանդանոցից ստացած ահազանգի համաձայն՝ ծակած-կտրած վնասվածքներով նրա հետ բուժօգնության էր տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ Էդգար Սարգսյանը։ Նախնական տվյալներով՝ Ս. Մանուկյանին եւ նրա ընկերոջը՝ Էդ.Սարգսյանին, նշված մարմնական վնասվածքները պատճառվել էին Ս. Մանուկյանի շենքի բակում։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված տեղեկանքի համաձայն՝ Սուրեն Մանուկյանի վնասվածքները թափանցել են կրծքավանդակի եւ որովայնի խոռոչներ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դանակահարված ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը
[img]/ups/images/0186685001438093340149622.jpg[/img]
Ավագ քննիչ Ս. Մանուկյանի գործը քննող Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Մանուկյան
[img]/ups/images/0028667001438093365153122.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
45601 դիտում
13:31 22-09-2016
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են. ինքնասպան եղած տղան 26 տարեկան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1471 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)