Մոսկվայում «Яндекс.Такси» ծառայության գրասենյակի մոտ վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել . ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի կենտրոնում՝ Թիմուր Ֆրունզեի փողոցում գտնվող «Яндекс.Такси» ծառայության գրասենյակի մոտ ընկերության տաքսիստները բողոքի ակցիա են կազմակերպել: Այս մասին հայտնում է RenTV-ն:
Տաքսու վարորդները դժգոհ են «Яндекс.Такси» ընկերության սահմանած նոր նվազագույն ուղևորավարձից. այժմ այն կազմում է նախկին 199 ռուբլու փոխարեն՝ 99 ռուբլի:
Նրանք արգելափակել էին երթևեկությունը տաքսի մեքենաներով, սակայն շուտով բողոքի ակցիայի վայր ժամանած էվակուատորները հեռացրել են մեքենաները երթևեկելի գոտուց:
Ավելի ուշ «Дождь» ռադիոկայանի փոխանցմամբ հայտնի դարձավ, որ ընկերության տաքսիստները 20 մեքենաներով բողոքի ակցիա են կազմակերպել նաև գլխավոր գրասենյանի մոտ, ինչից հետո 6 վարորդ ձերբակալվել է:
Ներկայացնում ենք տեսանյութը: