211652_close_icon
views-count8226 դիտում article-date 00:02 24-04-2021

Մենք հանրության հարգանքը վայելելով` կարող էինք բողոքի ակցիա կազմակերպել, բայց ամեն բան եղել է ինքնաբուխ. Քաջարանի համայնքապետը՝ Փաշինյանի Սյունիք այցի ընթացքում բողոքի ակցիայի մասին . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ես որպես ժողովրդի կողմից ընտրած համայնքապետ և անձ՝ ուզում եմ ասել՝ մենք կարող էինք ակցիան կազմակերպել, քանի որ վայելում ենք ժողովրդի հարգանքը, բայց երբ իմացանք՝ Փաշինյանը գալիս է, ինքաբուխ ակցիա կազմակերպվեց: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարազանյանը:

«Քաջարանցիները հարց ունեին և բաց տեքստով ուզում էին ուղղել իրենց հարցերը վարչապետին, բայց շատ հարցեր մնացին օդում կախված և անպատասխան:  Սյունեցիները մտահոգված են իրենց անվտանգությամբ, այդ իսկ պատճառով մենք ճանապարհ չենք փակել, մենք ընդամենը ուզում էինք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ»,- ասաց Փարազանյանը:

Համայնքապետը անդրադարձավ նաև Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալմանը. «Մխիթար Զաքարյանինը կարած գործ է, մարդիկ ուղղակի հեքիաթներ են պատմում Զաքարյանի հետ կապված, մարդը ուղղակի իջել է, որպեսզի իրավիճակը հասկանա, բախումները կասեցնի, բայց դեպքերը Ագարակում և Մեղրիում էմոցիոնալ են ընթացել»,- նշեց նա:

Մսանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր