Կալիֆորնիայում հրդեհների դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն ծախսել է մոտ 200 մլն դոլար
Ամերիկյան իշխանությունները Կալիֆորնիա նահանգի Բիգ-Սուր շրջանի մոտ բռնկված խոշորագույն անտառային հրդեհների դեմ պայքարելու համար մինչ այժմ ծախսել են ավելի քան 200 մլն դոլար, հաղորդում է Interfax-ը։
ԱՄՆ-ի Դաշնային անտառային վարչության ղեկավարի խոսքվ՝ ներկա պահին մարվել է հրդեհված տարածքների մոտ 2/3 մասը։ Վերջինի խոսքով՝ ծախսված գումարները նահանգի պատմության մեջ հրդեհների դեմ պայքարին ուղղված ամենախոշոր ծախսերն են եղել։
Նշենք, որ անտառային հրդեհները նահանգում հուլիս ամսից չեն դադարում։ Այդ ժամանակահատվածում կրակը ոչնչացրել է մոտ 490 ք/կմ անտառահատված։