37078 դիտում
23:21 19-09-2016
Նոր կյանքի նոր գյուղապետը նախկինի մեքենան կվաճառի, ինքն էլ հեծանիվով կգնա աշխատանքի. Armtimes.com
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Նոր կյանք համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը հաղթել է համայնքի ՀՀԿ-ական գյուղապետին՝ Մասիս Աբրահամյանին:
Armtimes.com-ի զրուցակիցն է Գարիկ Սարգսյանը, ում հետ զրուցել եք առաջիկա ծրագրերի մասին.
- [b]Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում՝ սա ձե՞ր հաղթանակն էր, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:[/b]
- Այն համագործակցության մի մեծ կոմպլեքս էր ներառում թե՛ ՔՊ-ի թիմի, թե՛ մեր կազմած ծրագրի, թե՛ մեր համագյուղացիների մոտ եղած դժգոհությունների: Իդեալական քարոզարշավ ենք իրականացրել, որովհետեւ աշխատել ենք յուրաքանչյուրի հետ, ներկայացրել մեր ծրագիրը: Մեզ ամեն ինչում համայնքի նախկին ղեկավարն «օգնել է» իր ցանկացած քայլով, ժողովրդին ցույց է տվել, որ հեռացող գյուղապետ է, ցույց է տվել իր թույլ կողմերը: Նախկինում մարդկանց հետ խոսում էր ավելի բարձր դիրքից, այս անգամ իջել էր մարդկանց մեջ ու խոստումներ, խոստումներ, ինչպես ցանկացած նախընտրական փուլում: Մենք մեր թիմով կարողացանք ապացուցել, որ այն քաղաքական ուժն ենք, որը մարդկանց չի խաբում, եւ մարդիկ հավատացին, իսկ դեռ ոչ մի գործ չարած՝ շատ դժվար է մարդկանց հավատացնել այդ ամենը:
[b]
- Նախկին գյուղապետը ձեզ շնորհավորե՞լ է:[/b]
- Երբ նախնական արդյունքները կային, ես ներսում չէի, ֆիզիկապես հնարավորություն չկար, որ շնորհավորի:
[b]- Այսօր չի՞ տեսել ձեզ գյուղում:[/b]
- Առավոտյան շուտ Երեւան եմ եկել, երեկոյան վերադարձել, առիթ չի եղել հանդիպելու:
[b]- Կներկայացնե՞ք ձեր առաջիկա ծրագրերը:[/b]
- Պատրաստվում ենք ուսանողական տրանսպորտ կազմակեպել Նոր կյանքից Երեւան եւ գյուղի լուսավորության խնդիրը լուծենք:
Մանրամասներն՝ [url=http://armtimes.com/hy/article/93335]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6190 դիտում
15:50 23-09-2022
Նիկոլը ՄԱԿ-ում ասաց, որ հայ ժողովուրդ չկա, ինքն ինչքանով ցանկանա` կվաճառի Հայաստանը. Արտակ Զաքարյան
32115 դիտում
11:18 11-11-2016
Հեծանիվով աշխատանքի եկող փոխնախարարը երեք բնակարան ունի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
628 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
922 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
547 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան