1285 դիտում
10:41 31-03-2021
Ով հանդուրժում է պատերազմում պարտված իշխանություններին, «մեծագույն հաճույքով» կվաճառի իր տները թուրքերին կգնա ու շատ ավելի լավ տներ կգնի Տամբովի մարզում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Միանգամից ասեմ, որ երկու ձեռքով կողմ եմ հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելուն. «դարավոր ոսոխի» մասին կարծրատիպային պատկերացումներն, իմ կարծիքով, որեւէ ձեւով չեն նպաստում մեր պետական եւ ազգային խնդիրների լուծմանը:
Դրոշ այրելը, ինչպես բազմիցս գրել եմ, թուլության, անզորության նշան է: «Հայդատականությունն» ինձ համար ընդունելի է որպես անհատական կամ համայնքային հոգեբանություն, բայց՝ ոչ որպես պետական հայեցակարգ:
Բնականաբար, խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը բանակցություններն ու փոխզիջումներն են: Բայց խնդիրն այն է, թե երբ, ինչպես եւ ինչպիսի դիրքերից ենք մենք բանակցում հարեւանների հետ:
Բանակցել կարելի է, երբ ուժերը մոտավորապես հավասար են, փոխզիջման կարելի է կարելի է գնալ այն դեպքում, երբ դու գիտակցված, քո կամքով ինչ-որ բան ես զիջում՝ ինչ-որ բան ստանալու դիմաց: Հիմա, երբ ասվում է, թե բանակցված լուծումը նույնն է, ինչ այն լուծումը, որին դու ստիպված ես գնալ պատերազմում պարտվելու արդյունքում, դա կա՛մ մտավոր տկարության դրսեւորում է, կա՛մ էլ այն, ինչ մոդայիկ տերմինով կոչվում է «մանիպուլյացիա», իսկ կենցաղային լեզվով անվանում են «ֆռիկներ»: Երբ դու ծեծված-ջարդված ես, դու ոչ մի փոխզիջման չես գնում՝ հաղթողները քո վզին են փաթաթում այն, ինչ իրե՛նք են ցանկանում:
Ճապոնիան եւ Գերմանիան պարտվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում, բայց 1945 թվականին այդ երկրների ղեկավարները չէին ասում՝ «այ, հիմա մենք բարեկամություն ենք անելու Խորհրդային միության հետ՝ այլեւս ոչ մի խոչընդոտ մեր համագործակցության համար չկա: Սակայն այդ երկու պետությունները մոտ 2-3 տասնամյակների ընթացքում քաղաքական եւ տնտեսական առումով այնքան էին ուժեղացել, որ 1970-ականներին սկսեցին Սովետի հետ խոսել հավասարը հավասարի պես: (Եվ, ի դեպ, Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունները մինչեւ վերջ չեն կարգավորվել): Իմ մանկության տարիներին ես լսում էի, թե ինչպես էին պաշտոնական ռադիոյով ասում՝ «Բոննի ռեւանշիստներ» եւ «Ճապոնիայի միլիտարիստներ». հավանաբար, խորհրդային իշխանություններին անհանգստացնում էր այդ երկրների հզորացումը, բայց Սովետը չէր կարող դրա դեմն առնել: Իսկ «ռեւանշը» տեղի ունեցավ, բարեբախտաբար, առանց Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ զուտ տնտեսական մրցակցության շնորհիվ: Ասեմ նաեւ, որ թուրքական էքսպանսիան Հայաստանի դեմ նույնպես պարտադիր չէ, որ իրականացվի միայն ռազմական ճանապարհով. հայաստանցիների այն «մեծամասնությունը», որը հանդուրժում է պատերազմում պարտված իշխանություններին, «մեծագույն հաճույքով» կվաճառի իր տները թուրքերին եւ ինքը կգնա ու շատ ավելի լավ տներ կգնի Տամբովի մարզում:
Հետեւաբար, այս պահին պետք չէ ո՛չ եղբայրական հռետորաբանություն կիրառել, ո՛չ էլ «ռեւանշի սուրը» անիմաստ ճոճել: Անհրաժեշտ է որոշ ժամանակ կենտրոնանալ ներքին համերաշխության եւ կայունության վրա: Ընդ որում, կասկածելի է, որ ներկայիս իշխանության պարագայում դա հնարավոր է»:
Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
37078 դիտում
23:21 19-09-2016
Նոր կյանքի նոր գյուղապետը նախկինի մեքենան կվաճառի, ինքն էլ հեծանիվով կգնա աշխատանքի. Armtimes.com
2390 դիտում
20:37 11-03-2016
Տամբովի մարզում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. կա 2 զոհ, 2 ծանր վիրավոր
Այս բաժնից
1480 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
652 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1036 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»