211652_close_icon
views-count31959 դիտում article-date 11:18 11-11-2016

Հեծանիվով աշխատանքի եկող փոխնախարարը երեք բնակարան ունի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալ Սամվել Սարգսյանը, որը առավել հայտնի է որպես առաջին փոխնախարար, որը հեծանիվով է աշխատանքի գնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտի, ունեցվածքի հայտարարագիրը։ Պարզվում է Սամվել Սարգսյանն ունի բազմաբնակարան շենքում երեք բնակարան։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է Volkswagen Polo տեսակի ավտոմեքենա, որը հայտնի է որպես քիչ ծախս պահանջող մեքենա։ Այսինքն Volkswagen Polo–ն ունենալով 1.6 հզորությամբ շարժիչ, 100 կիլոմետր ճանապարհ անցնելու համար ծախսում է առավելագույնը 4-6 լիտր բենզին։ Առողջապահության փոխնախարարն այդ պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ (հոկտեմբերի 24-ը) ունեցել է 4.5 միլիոն դրամ և 125 հազար ԱՄՆ դոլար։ Մինչ փոխնախարար նշանակվելը, նա եկամուտ է ստացել երկու տարբեր աշխատավարձերից, որոնցից մեկը կազմել է մոտ 20 միլիոն դրամ, իսկ մյուսը 70 հազար դրամ։ Նույն տարում, Սամվել Սարգսյանը 23 միլիոն 400 հազար դրամ վարկ է վերցրել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր