Մինո Ռայոլա. Մխիթարյանի դեպքում բարդ ստացվեց
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան պատմել է, թե ինչպես իր հաճախորդները` Զլաթան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը դարձան «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ
«Մխիթարյանի դեպքում ամեն ինչ բարդ ստացվեց: Մենք գործնականում պայմանավորվել էինք Պրեմիեր-լիգայի մեկ այլ ակումբի հետ, սակայն «Բորուսիան» չէր պատրաստվում նրան բաց թողնել: Այդ ժամանակ «Յունայթեդին» հաջողվեց նրանց ճնշել:
Ինչ վերաբերում է Զլաթանին, ապա նա հիանալի էր համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» բրենդին: Նա խիզախություն էր խորհրդանշում և հաղթական ոգի ուներ, որը լրացվում էր բարձր կարգով:
Նա 34 տարեկան է, սակայն նա Պրեմիեր-լիգայի ամենաքննարկվող խաղացողն է: Նրա միավորումը Մոուրինյոյի հետ զգացողություն է առաջացնում. «Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք, մեր հետ չի կարելի կատակել», ասել է Ռայոլան: