Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարը Քլինթոնի հետ հանդիպմանը դիմակ և ձեռնոցներ է հագել. տեսանյութ
Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Ջիմմի Ֆելլոնը իր վարած Tonight Show-ի նկարահանմանը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին ընդունել է ձեռնոցներով ու պաշտպանիչ դիմակով, հաղորդում է The Daily Mail-ը։
Քլինթոնը Ֆելլոնի կատակն ընդունել է և ձեռքով ողջունել, ինչից հետո Ֆելլոն արագ «ախտահանել» է իր ձեռքը։
Հիշեցնենք, որ նախագահի դեմոկրատ թեկնածուի մոտ օրեր առաջ թոքաբորբ էր ախտորոշվել։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ահաբեկչության 15-րդ տարելիցի արարողության ժամանակ։