Ռուս հոկեյիստը Հելոուինին Պուտինի դիմակ է հագել
Բրիտանական «Շեֆիլդ Սթիլերս» ակումբի հարձակվող Նիկոլայ Լեմտյուգովտ «Մանչեսթեր Շտորմի» հետ խաղից (8:2) առաջ երկրպագուների առջև դուրս է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմակով:
Այս հանդիպմանը թիմը խաղացել է հատուկ մարզազգեստով՝ Հելոուինի պատվին, իսկ ռուս հոկեյիստ հեթ-տրիկի հեղիակ է դարձել:
«Միայն դրական էմոցիաներ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ո՛չ պատերազմին: Սիրով՝ Ռուսաստանից», գրել է 33-ամյա Լեմտյուգովն իր ինստագրամում: