95 տարեկանում մահացել է Իտալիայի նախկին նախագահ Կառլո Չամպին
95 տարեկան հասակում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին նախագահ Կառլո Աձելյո Չամպին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան զբաղեցրել է նաև երկրի վարչապետի ու Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև առանցքային դեր է խաղացել երկիրը եվրագոտում ներառելու հարցում:
Նշենք, որ քաղաքական գործիչը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2006թթ. ընթացքում: