211652_close_icon
views-count7048 դիտում article-date 17:58 04-01-2020

73 տարեկանում մահացել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն

[url=https://armsport.am/2020/01/04/73-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b4%d5%a1%d5%b0%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84/]Armsport.am[/url]-ը գրում է. Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն, ցավալի լուրը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնել Նիկոլայ Դյաչենկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

Նմանատիպ նյութեր