211652_close_icon
views-count63602 դիտում article-date 18:00 16-09-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Մասիս քաղաքում. գիշերային պարուհին՝ քաղաքապետի թեկնածուի գովազդային վահանակի տակ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Մասիս քաղաքի Կենտրոնական փողոցում՝ քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի մեծադիր գովազդային վահանակի տակ, բախվել են Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անժելա Առուշանյանի վարած Nissan մակնիշի 34 MN 356 համարաիշի, Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Արամայիս Ապերյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 CM 308 համարանիշի, Երևան քաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արսեն Եսայանի վարած BMW մակնիշի 44 AM 414 համարանիշի, Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Թոռնիկ Սարդարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 FԼ 251 համարանիշի և Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 22-ամյա Ժիրայր Մարտիրոսյանի վարած Range Rover մակնիշի 08 ԼՕ 800 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրցի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները ՝ հետաքննիչ էդուարդ Շախսուարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաներից Range Rover-ը, BMW -ն, ВАЗ 2121-ը կայանված են եղել և բախումը եղել է 3110-ի և Nissan-ի միջև, որից հետո էլ ավտոմեքենաներն առանձին դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանաված մեքենաներին: Վթարի վայրում Nissan ի վարորդը, ով հավաքվածների մոտ ներկայացել է որպես գիշերային ակումբի պարուհի՝ մեղադրում էր 3110-ի վարորդին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր