80574 դիտում
10:03 19-09-2021
Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. Infiniti-ն՝ մի քանի ավտոմեքենաների ջարդի հեղինակ. օպերատիվ են գործել բժիշկները, վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արմիկ Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիկ Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:
Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Մայիս Բաբայանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:
Օպերատիվ է գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայրում հավավքածներն ասում էին,որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեցացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր երթևեկի համար միակողմանի:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է . հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+