Եվրոպայի Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» տապալվեց Հոլանդիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում պարտվեց հոլանդական «Ֆեյենորդին»:
Այս հաշիվը լիովին արտացոլում է խաղի պատկերը: Հոլանդացիները վերելքով անցկացրեցին հանդիպումը և շոշափելի առավելություն ունեին, սակայն միայն 79-րդ րոպեին կարողացան խփել միակ ու հաղթական գնդակը. աչքի ընկավ Տոնի Վիլհենան:
Ուշագրավ է, որ «Ֆեյենորդի» մեկնարկային կազմի բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքը կազմում էր 75 մլն եվրո, ավելի քիչ, քան Պոլ Պոգբայի տրանսֆերային արժեքը:
Ժոզե Մոուրինյոյի թիմը Անգլիայում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո (1:2) երկրորդ կրեց պաշտոնական խաղերում:
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում հանդիպմանը:
[b]A խումբ
[/b]
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:0
Տոնի Վիլհենա, 79