1833 դիտում
17:19 15-09-2016
Արդարադատության ակադեմիայի կողմից մշակվել և ներդրվել է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման նոր դասընթացը դատավորների համար
Արդարադատության ակադեմիան՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ մշակել է հեռաուսուցման նոր դասընթաց, որը նվիրված է փախստականների իրավունքին: Դասընթացը նախատեսված է ՀՀ վարչական դատարանի դատավորների համար: Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 15-ին է, ընդհանուր տևողությունը՝ 10 շաբաթ: Փախստականների միջազգային իրավունքին նվիրված հեռաուսուցման փաթեթն ու անհրաժեշտ բոլոր մեդիա նյութերը հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝ www.justiceacadamy.am հասցեով:
Բացի այդ՝ Արդարադատության ակադեմիան մշակել է նաև էլեկտրոնային ուսուցման պլատֆորմ Փախստականների իրավունք դասընթացը էլեկտրոնային ուսուցման ձևաչափով մատուցելու համար:
Հեռաուսուցման նոր դասընթացը բարձր գնահատականի է արժանացել գործընկեր կազմակերպությունների կողմից: Օրերս ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար-քննարկում իր գործընկեր կառույցների հետ, որի ընթացքում Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է Փախստականների իրավունք հեռաուսուցման դասընթացը, մասնավորապես՝ այդ դասընթացի ինքնուրույն ուսուցման համար նախատեսված ակադեմիայի կայքի էլեկտրոնային էջը (http://www.justiceacademy.am/#736) և նորաստեղծ էլեկտրոնային պլատֆորմը (http://elearn.justiceacademy.am), որի միջոցով իրականացվելու է այդ դասընթացի էլեկտրոնային ուսուցումը:
Էլեկտրոնային էջը բաց է բոլոր հետաքրքրվողների համար, իսկ էլեկտրոնային պլատֆորմը՝ միայն գրանցված օգտատերերի համար:
Փախստականների իրավունք դասընթացի կարևորությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների թվի աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց թվով առաջատարներից է Եվրոպայում։ Հանգամանք, որը հրատապ է դարձնում փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացությունն ու դրա հիման վրա համապատասխան քայլերի իրագործումը:
[b]Արդարադատության ակադեմիա[/b]
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
19:19 19-12-2014
Ավարտվեց Արդարադատության ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացը
Այս բաժնից
736 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
625 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
826 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am