1068 դիտում
19:19 19-12-2014
Ավարտվեց Արդարադատության ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացը
Դեկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին:
Հանդիսությանը ներկա էին դատական իշխանության, դատախազության, արդարադատության նախարարության, փաստաբանական համայնքի ղեկավարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր:
Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորեց եւ դիպլոմներ հանձնեց Ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ դատավորների եւ դատախազների թեկնածուներին: Այս տարի Արդարադատության ակադեմիայում 8.5 ամսվա մասնագիտական պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 20 անձ, որից 11-ը՝ քաղաքացիական, 8-ը՝ քրեական, 1-ը՝ վարչական մասնագիտացմամբ, ինչպես նաեւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 15 անձ, որոնցից ուսուցումն ավարտել են 11-ը: Ուսուցումն իրականացվել է 2014թ. մարտի17-ից նոյեմբերի 28-ը՝ հինգ հատվածով: Ուսումնառության ժամկետի տեւողությունը կազմել է 1010 ակադեմիական ժամ, որից 450 ժամը դասընթացներն էին, 60 ժամը` քննաշրջանը, 480 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ունկնդիրները մասնագիտական պատրաստման շրջանակում 30 քննություն են հանձնել, անցել բավական դժվար ճանապարհ, իսկ դժվարություններով ձեռքբերածն ավելի արժեքավոր է լինում:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով Ակադեմիայի առաջին շրջանավարտներին, հույս հայտնեց, որ դատական իշխանություն մուտք գործող մասնագետները կնպաստեն անկախ դատական համակարգի կայացմանը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ով ղեկավարում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, առանձնահատուկ ընդգծեց ապագա դատավորների եւ դատախազների՝ պետության անունից մարդկանց ճակատագրեր որոշելու կարեւորագույն առաքելությունը, ինչը դառնալու է նրանց ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասը:
Շնորհավորելով Ակադեմիայի շրջանավարտներին՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ընդգծեց՝ Ակադեմիայի առաջին տարվա գործունեությունը վկայում է, որ դատավորների եւ դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը մեկ միասնական կառույցում անցկացնելու գաղափարն արդարացված է:
Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներն իրենց խոսքում վստահեցրին, որ ակադեմիայում ձեռք բերած գիտելիքները եւ հմտությունները թույլ կտան բարձր պահել դատական իշխանության եւ դատախազության հեղինակությունը եւ արդյունավետ իրականացնել իրենց լիազորությունները:
Տեղեկացնենք, որ ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արդարադատության ակադեմիայի մասին ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնարար նպատակներից են արդար, արդյունավետ եւ հանրության առջեւ հաշվետու
դատական իշխանության ապահովումն ու դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումը:
Դրանց կենսագործմանն ուղղված քայլերից է նաեւ Արդարադատության ակադեմիայի հիմնադրումը: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. մայիսին ընդունվել է առանձին օրենք:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
20:08 01-06-2022
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը մեկնարկել է. մասնակցում է շուրջ 250 դիմորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1167 դիտում
23:28 26-08-2022
Ավարտվեց «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը՝ հազարավոր ունկնդիրների փոխանցելով հաճելի երեկոներ
Այս բաժնից
697 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
589 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
793 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am