211652_close_icon

Պորոշենկոն մտադիր է հանդիպել Քլինթոնի և Թրամփի հետ

views-count3166 դիտում article-date 23:25 14-09-2016
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մտադիր է Նյու Յորքում հանդիպել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է izvestia-ն: Նրանցից մեկի՝ դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քլինթոնի հետ հանդիպումը արդեն պաշտոնապես հաստատվել է վերջինիս շտաբում. այն կկայանա հաջորդ շաբաթ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նշվում է, որ Նյու Յորքում Պորոշենկոն մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների ղեկավարների հետ:

Նմանատիպ նյութեր