211652_close_icon

84 մլն. Քլինթոնի ու Թրամփի առաջին հեռուստաբանավեճը հեռուստադիտողների քանակով ռեկորդ է սահմանել

views-count2309 դիտում article-date 13:00 28-09-2016
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ու դեմոկրատ թեկնածու Հիւլարի Քլինթոնի առաջին հեռուստաբանավեճը դիտել է ռեկորդային թվով՝ 84 մլն հեռուստադիտող, հաղորդում է BBC-ն։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 36 տարի առաջ։ Այն ժամանակ նախագահական հեռուստաբանավեճը Ջիմմի Քարթերի ու Ռոնալդ Ռեհգանի միջև դիտել էր 80.6 մլն մարդ։ Վիճակագրության մեջ հաշվի են առնվել միայն նրանք, ովքեր ուղիղի եթերով դիտել են Քլինթոն-Թրամփ հեռուստաբանավեճը միայն ամերիկյան 13 հեռուստաալիքներից որևիցե մեկով։ Նախագահի թեկնածուները բանավեճերի ևս 2 փուլ են սպասում. Մեկը՝ հոկտեմբերի 9-ին, իսկ մյուսը՝ հոկտեմբերի 19-ին։ Իսկ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին։

Նմանատիպ նյութեր