Թրամփի և Քլինթոնի միջև տարբերությունը կրճատվել է և կազմում է ընդամենը 5%, հարցում
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարկանիշն ընկել է և գրեթե հավասարվել իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփին։
Ինչպես հայտնում է Reuters-ը, պատճառը Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ անձնական էլփոստի միջոցով պետական նամակագրությունն է, որի շուրջ մեծ սկանդալ է բարձրացել, ինչպես նաև այն, որ ԴՀԲ-ն կողմից օրեր առաջ վերսկսել է դրա շուրջ հետաքննությունը։
Հարցումն անցկացրել են Reuters գործակալությունը և Ipsos ընկերությունը։ Ըստ արդյունքների՝ Քլինթոնը նախորդ շաբաթ Թրամփին գերազանցում էր 6 տոկոսով։ Հոկտեմբերի 26-30-ը անցկացված հարցումների համաձայն՝ Քլինթոնին պատրաստ է իրենց քվեն տալ հարցվածների 44 տոկոսը, Թրամփին՝ 39 տոկոսը։