Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Դոնբասի և անվտանգության ոլորտի համագործակցության հարցերը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Ես չեմ կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից և չեմ կարող ասել` ինչ հարցեր նա կբարձրացնի հանդիպման ընթացքում, սակայն, իհարկե, մենք քննարկելու ենք Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, համատեղ մարտավարության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը, որն ամենակարևոր հարցերից մեկն է», – ասել է Կլիմկինը:
Նա նաև նշել է, որ կքննարկվի ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինայում բարեփոխումների իրականացման հարցը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` Պորոշենկոն ԱՄՆ-ը այցելության ընթացքում ունի պլանավորած 20 հանդիպումներ: