Հրապարակվել է գնդապետ Զախարչենկոյի տանը 120 մլն դոլարի ու 2 մլն եվրոյի առգրավման տեսագրությունը. տեսանյութ
Ռուսական Life կայքը հրապարակել է սկանդալային տեսանյութ, որում արձանագրված է ՌԴ ՆԳ նախարարության կոռուպցիայի հակազդման ու տնտեսական անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Զախարչենկոյի բնակարանում օրեր առաջ կատարված խուզարկության արդյունքում մի քանի միլիոնի հասնող գումարի առգրավման գործընթացը, հաղորդում է lenta.ru-ն։
Տեսագրությունն արվել է Միչուրինի պողոտայում գտնվող նրա բնակարանում։
Կայքը նշում է, որ ողջ գումարը, որն ահռելի է, պայուսակներով ու արկղերով դուրս է բերվել բնակարանից։ Դրանք կենթարկվեն փորձաքննության, որի ընթացքում կստուգվեն թղթադրամների սերիական համարները, իսկությունը, ինչպես նաև կպարզեն, թե ֆինանսական որ հաստատությունների կողմից են տրամադրվել։
Զախարչենկոն ձերբակալվել է սեպտեմբերի 9-ին։ Առգրավված գումարի չափը կազմում է 120 մլն դոլար և 2 մլն եվրո։ Գումարի կշիռը կազմում է ավելի քան 1 տոննա։