211652_close_icon
views-count571 դիտում article-date 19:44 14-10-2026

Ռուսաստանի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացումը և մտքեր կփոխանակեն միջազգային ու տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցությունը բազմակողմ ֆորում է, որը ստեղծվել է Ասիայում վստահության ամրապնդման, համագործակցության զարգացման և առանցքային խնդիրների համատեղ լուծման նպատակով։

Կազմակերպության մեջ մտնում է 28 պետություն, դրանց թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իսրայելը, Թուրքիան, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Մի շարք այլ երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան, Բելառուսը և Սաուդյան Արաբիան, ունեն դիտորդի կարգավիճակ։ Միջազգային դիտորդ կազմակերպությունների թվում են ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ):

Նմանատիպ նյութեր