«Խոստում» խաչերը ուխտագնացությամբ հասան Խոր Վիրապ. Հայաստանի հազարավոր սրբավայրերում աղոթք է հնչում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
377 սրբավայր մտնելուց հետո «Խոստում» խաչերը ուխտագնացությամբ հասել են Խոր Վիրապ։ Սա հենց այն վայրն է, որտեղ նախագծի մեկնարկինօրհնություն ստացավ «Խոստում» համահայկական նախաձեռնության անձնակազմը և գնաց Վան, Մուշ, Սասուն, Կարս, Անի, ապա Ջավախք, Երուսաղեմ ու Սփյուռքի հայ գաղթօջախներ՝ սրբավայրերի քարեր բերելու։ Մասիսի ու Սիսի գագաթներից և հայկական 46 սրբավայրից բերված քարերը մանրացվեցին ու հայտնի ու ազգանվեր գործ կատարած հայորդիների ձեռքով ամփոփվեցին 5000-ից ավելի խաչերի մեջ։ Այսօր «Խոստում» խաչերը ուխտագնացությամբ շրջում են Հայաստանի հազարավոր եկեղեցիներով, վանքերով, մատուռներով ու հատուկ նրանց համար յուրաքանչյուր սրբավայրում աղոթք է հնչում։
Բայց «Խոստումը» միայն քարի ու ճանապարհի մասին չէ․ այն համահավաք հիշողության ու աշխարհասփյուռ հայության միավորման մասին է, յուրօրինակ նյութական խորհրդանիշ ազգային ոչ նյութական ժառանգության։ «Խոստումը» ազգայինն ու հոգևորը սերնդեսերունդ փոխանցելու մասին է խաչի միջոցով, որը լի է հիշողությամբ ու օրհնությամբ։
Ուխտագնացության ճանապարհին յուրաքանչյուր սրբավայրում հավատավոր ժողովուրդը ծնկի է գալիս խաչերի առջև, պահում իր խոստումը, այն, ինչը ամենանվիրականն է ու մնայունը։
«Խոստում» խաչերը պատրաստված են հատուկ մի համաձուլվածքից, որով նախկինում եկեղեցական զանգեր են ձուլել։ Այն կրում է հին հայկական զարդանախշեր, կենտրոնում՝ Հայ Առաքելական եկեղեցու ծաղկած խաչը, իսկ աջ ու ձախ թևերին արիական հավասարաթև խաչեր։ Խաչերը արծաթագույն ու ոսկեգույն են։ Այլևս չեն արտադրվելու։ Արծաթագույնների մի մասը նվիրաբերվելու է հայ ազգի համար արժեքավոր գործ կատարած հայորդիներին, մյուս մասից գոյացած միջոցներն ուղղվելու են կրթական, մշակութային, հոգևոր ծրագրերի։
«Խոստում» խաչերի ուխտագնացության ճանապարհին խոնարհված ու գործող եկեղեցիներ են։ Մի մասի անունն անգամ պետական ցուցակներում չկա․ ուխտի ճանապարհին նաև եկեղեցիների ամբողջական գույքագրում է կատարում «Խոստումի» անձնակազմը։ Որտեղ թույլատրելի է՝ խոտից մաքրում հուշարձանները։
Խոր Վիրապը խորհրդանշական վայր է «Խոստում» համահայկական նախաձեռնության համար։ Այս տարածքում են առաջին դարում հանդիպել մեր երկրում քրիստոնեություն քարոզող Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալները, մի խաչ կանգնեցրել այդ առիթով ու շարունակել ճանապարհը հակադիր ուղղություններով։ Երկու դար անց հենց այստեղ է բանտվել Գրիգոր Լուսավորիչն ու 13 տարի հետո քրիստոնեության լույսը տարածել Հայոց Աշխարհում որպես պետական կրոն։ «Խոստում» նախաձեռնության երկրորդ փուլը հենց Հայաստանի, որպես քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած երկրի, պատմության ու նկարագրի տարածման մասին է լինելու համաքրիստոնեական աշխարհում։