211652_close_icon
views-count3153 դիտում article-date 19:13 12-09-2016

ԱՄՆ-ը հարձակողական զենք չի մատակարարում Ադրբեջանին և Հայաստանին. Ջեյմս Ուորլիք

Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու և Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, հայտարարել է. «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են տարբեր իրավիճակներում: Ռուսաստանը երկարատև հարաբերություններ ունի երկու երկրների հետ և տևական ժամանակ բարեկամություն է անում նրանց հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները: ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է սերտորեն համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն այլ ձևով: Մենք սպառազինություն չենք մատակարարում կողմերից ոչ մեկին: Մենք շատ սահմանափակ քանակով պաշտպանական զենք ենք մատակարարում նրանց: Սակայն Ադրբեջանի մասով կա մեր Կոնգրեսի օրինական մանդատը, այն մեզ թույլ չի տալիս մատակարարել այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Ղարաբաղյան հակամարտությունում հարձակման համար: Այդպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք կարծում ենք, որ մենք ռազմավարական փոխհարաբերություններ ունենք երկու երկրների հետ էլ»:

Նմանատիպ նյութեր