ԱՄՆ-ը և Եվրոպան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման կողմնակիցն են. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Եվրոպան և Միացյալ Նահանգները կողմ են միմիայն Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը»:
Ուորլիքը նաև նշել է, որ ուրախ է Երևանում և Բաքվում Շվեդիայի դեսպանատների բացմամբ, ինչպես նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների համար, որոնք հիմնված են ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Ստոկհոլմում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդալցություններ են անցկացվել Շվեդիայի կառավարության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև: