Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել համատեղ օգտվել Սարսանգի ջրային ռեսուրսներից
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին համատեղ օգտվել Սարսանգի ջրամբարից: Այս մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Եթե կողմերը կարողանային համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները, ապա դա մեծ դրական քայլ կլիներ»,-գրել է նա:
Նշենք,որ Լեռնային Ղարաբաղը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Ադրբեջանին ջրամբարը համատեղ օգտագործելու առաջարկ անել, սակայն ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել:
Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976 թվականին՝ Թերթեր գետի վրա: Այն գտնվում է ծովի մակարդակից 726 բարձրության վրա: