ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրին. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ հերթական գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության և ըմբռնման ամրապնդմանն ուղղված ծրագրին»,-գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ ՄԽ ամերիկացի համանախագահը գրել էր, որ անհամբերությամբ է սպասում Լոս Անջելեսում հայկական համայնքի, իսկ Դեթրոյթում՝ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում քնարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: