Հարավային Կորեայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հարավային Կորեայի հարավում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը, ԱՄՆ Երկրաբանական ծառայության փոխանցմամբ, եղել է 4,9 մագնիտուդ, հաղորդում է ria.ru-ն։
Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կյոնջու քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրենը՝ 10 կմ խորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկում իրականացրեց՝ թվով 5-րդը, որի հզորությունը կազմում էր 10 կիլոտոննա։ Այն նաև երկրաշարժ էր առաջացրել տարածաշրջանում, որի ուժգնությունը կազմել էր 5.3 մագնիտուդ։