Վանում հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան 2 տասնյակից ավելի վիրավորներ. տեսանյութ
Թուրքիայի Վան քաղաքում այսօր առավոտյան հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է NTV-ն։
Ըստ տեղեկությունների՝ պայթեցվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի միջև գտնվող փողոցում կայանված ավտոմեքենան։
Ոստիկանության փոխանցմամբ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 27 մարդ։
Ամենայն հավանականությամբ ահաբեկչական պայթյունի հեղինակները Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներն են։
Վիրավորները հոսպիտալացվել են, նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։