84208 դիտում
11:06 20-02-2023
Պայթյուն Քասախ գյուղում․ 2-հարկանի տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, բռնկում, մասամբ փլուզում․ կան վիրավորներ․ պատճառը՝ գազի անվտանգության կանոնների խախտումն է․ ՖՈՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի նորակառույց 2-հարկանի տներից մեկում պայթյունի ձայն է լսվել և ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունն առաջացել է գազի արտահոսքից, և մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, 2 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով ու մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արամ Մխիթարյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմեինա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանն ու Աբովյանի ԳԳՄ գլխավոր ինժեներ Արմիկ Եփրեմյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արմեն Թումանյանն ու կրտսեր պարեկ Գևորգ Թումանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ։
Պայթյունի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունը ներսում վերանորգելիս են եղել, և բանվորները գիշերել են այնտեղ ու գազօջախը միացրել են։ Եվ առավոտյան արթնանալով, սենյակից դուրս են եկել, ըստ նախնական տեղեկությունների՝ միացրել են լույսը, ինչից հետո տեղի է ունեցել պայթյուն, փլուզման հետևանքով։
Անզեն աչքով երևում է, որ անվտանգության ոչ մի կանոն չի պահպանվել, լուսամուտին դրված էր գազի անվտանգության համար հատուկ սարքը, որը միացված չէր, մի քանի գազի խողովակներ միացված էին, ժողովրդի լեզվով ասած՝ «փնթի ձևով»։ Ու եթե անվտանգության կանոնները պահպանվեին, միացված լիներ անվտանգությսն սարքը, ապա գազի արտահոսքից հետո այն ավտոմատ կդադարեցներ գազի սնուցումը գազօջախ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը, ինչպես նաև՝ տան սեփականատիրոջ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 153+
153+