Թուրքիայի հանքահորերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, փլատակներում 4 տասնյակից ավելի բանվորներ կան
Թուրքիայի Բարտինի Ամասրա թաղամասում գտնվող հանքահորում պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է CNN Turk-ը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ փլատակներում կան աշխատողներ։ Դեպքի վայ են ուղակվել շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են։
A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ պայթյունի վայրում 300 մետր խորության վրա 115 աշխատող է եղել, նրանցից մի քանիսը տարհանվել են:
Պայթյունից հետո 49 բանվոր է արգելափակվել։