211652_close_icon
views-count2473 դիտում article-date 12:28 12-09-2016

Բուրգասում մեծ շուքով տոնել են Հայկական Ս. Խաչ եկեղեցու ուխտի տոնը. լուսանկարներ

Ս.թ. սեպտեմբերի 11-ին, Խաչվերացի տոնին, բուլղարական Բուրգաս քաղաքի հայոց Ս. Խաչ եկեղեցում, թեմիս առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հանդիսապետությամբ՝ մեծ շուքով նշվեց եկեղեցու ուխտի տոնը: Սուրբ և անմահ Պատարագը մատուցեց Բուրգասի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանը: Պատարագի ընթացքին Առաջնորդ Հայրը ներկա հավատացյալ հայորդիներին նախ` ներկայացրեց տոնի բովանդակությունն ու պատմականությունը, ապա փոխնցեց նաև օրվա պատգամը մասնավորապես նշելով` Ս. Խաչի մասին զրույցներն ու ավանդությունները շատ են, սակայն ոչ պակաս կարևոր է դրանց ստույգ ըմբռնումը, տոների ու պատմությունների խորհուրդը, խաչի խորհրդաբանությունը, խաչի ու Խաչյալի, քրիստոնյաների և մասնավորապես մեր ժողովրդի առնչությունը խաչելությանը. խաչելության առնչությունն ու պատմական անդրադարձը մեր ժողովրդի կյանքում: Եվ որ ամենակարևորն է` ինչպիսի տեղ, ինչ խորհուրդ ունի խաչն ու խաչելությունն այսօրվա մեր կյանքում... Ընթացս հանդիսավոր Պատարագի առաջնորդ Հայր Սուրբն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը` Բուրգասի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանին «քահանայական լանջախաչ»-ի արժանացնելու վերաբերյալ: Հայր Սուրբը ջերմորեն շնորհավորեց Տեր Հորն ու Բուրգասի հավատացյալ հայորդիներին, հորդորելով` գնահատել և օժանդակել Տեր հորը, ինչպես նաև հույս հայտնեց, որ Տ. Պողոսը լավագույնս արդարացնելու է քահանայական իր պարտավորությունները: Պատարագի ավարտին տեղի ունեցավ ՀՄԸՄ սկաուտների երդման արարողություն, և հառիթ եկեղեցու ուխտի ժամանած հարյուրավոր ներկաներին, ծխականներին և Բուլղարիայի տարբեր քաղաքներից ժամանած ուխտավորներին բաժանվեց մատաղ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր