3590 դիտում
14:55 06-05-2016
Բուրգասի Սբ. Խաչ հայկական եկեղեցում մեծ շուքով կատարվել է Քրիստոսի Համբարձման տոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի օրհնությամբ, Բուրգասի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պողոս քահանա Միքայելյանի և Վառնայի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի նախաձեռնությամբ, ս.թ. մայիսի 5-ին, հառիթ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի,Վառնայի հավատավոր հայորդիների մի հոծ բազմություն ուխտավորաբար մեկնել էր Բուրգաս: Վառնահայ ուխտավորներին Բուրգասի եկեղեցում մեծ խանդավառությամբ դիմավորեցին տեղի հավատավոր հայորդիները: Բուրգաս էին ժամանել նաև Պլովդիվի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, և Ռուսեի հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Տիրայր քահանա Հատավյանը, հաղորդում են Բուլղարիայի Հայոց թեմի մամլո դիվանից:
Հանդիսավոր Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, իսկ արժ. Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին խոսեց հավուր պատշաճի քարոզը: Տեր Հայրն իր տոնական քարոզում ներկա հավատավոր ժողովրդին մասնավորաբար հորդորեց ամուր մնալ այն հավատքի մեջ, որի համաձայն Քրիստոսի Համբարձումը բաժանում չէ: «Երբ Քրիստոս Համբարձվեց , նա մեզ չթողեց մենակ, այլ գնաց, որ Մխիթարիչ Սուրբ Հոգին գա և մեզ մշտապես առաջնորդի մեր հոգևոր կյանքում: Այսօր մենք Սուրբ Հոգու մշտական ներկայության մեջ անդադար ունենք Քրիստոսի առաջնորդությունը: Ամուր պահենք մեր այս հավատքը: Երբեք չմոռանանք, որ Տերը մեզ հետ է: Իսկ մեր զորությունը հենց այս ճշմարտության մեջ է, ինչպես Պողոս առաքյալն է իր առաքելական թղթում հայտարարում. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ:»
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողության ընթացքում հոգևոր հայրերը և ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության համար:
Այնուհետև Վառնայից ժամանած ուխտավորները մասնակցեցին Բուրգասի Սբ. Խաչ եկեղեցու ծխականների կողմից պատրաստված ,,Սիրո Ճաշին,,: Ճաշի ընթացքին ուխտավորներն իրենց երախտիքի խոսքը ուղղեցին առաջնորդ Հայր սուրբին և հոգևոր հայրերին, ովքեր իրենց ուխտագնացությունը դարձրեցին անմոռանալի, Բուրգասի հայ հավատավոր ժողովրդին, առաջնորդությամբ հոգևոր հովվի նման հյուրընկալություն կազմակերպելու համար, ինչպես նաև Բուլղարահայոց Թեմական խորհրդի ատենապետ տիար Անդրանիկ Շաքարյանին, ով հոգ էր տարել ուխտավորների ճանապարհափոխադրությունը:
[url=http://gantegh.agbubulgaria.org/]«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» [/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2470 դիտում
12:28 12-09-2016
Բուրգասում մեծ շուքով տոնել են Հայկական Ս. Խաչ եկեղեցու ուխտի տոնը. լուսանկարներ
3394 դիտում
11:43 29-05-2014
Ջանգյուլում. Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
770 դիտում
11:37 14-05-2015
Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի համբարձման տոնը
Այս բաժնից
754 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
769 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1006 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին