Մոսկվայում մեծ շուքով նշվել է Էկվադորի անկախության տոնը. լուսանկարներ
Ռուսաստանում Էկվադորի դեսպանը ընդունելություն էր կազմակերպել իր երկրի անկախության տոնի առթիվ:
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Միջոցառումը նվիրված էր նաև Էկվադորի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերությունների հաստատման 70-ամյակին: Իր ելույթում դեսպան Խուլիո Պրադո Էսպինոսան անդրադարձավ 1809 թվականի իրադարձություններին մասնակցած էկվադորցի և լատինաամերիկացի հերոսների սխրագործություններին, որի արդյունքում Էկվադորն անկախացավ:
Դեսպանն անդրադարձավ նաև Էկվադորի հաջողություններին և նշեց, որ սա ռուս-էկվադորական հարաբերությունների ամենածաղկուն շրջանն է: Դեսպանը հակիրճ ամփոփեց վերջին ամիսների հաջողությունները և առաջիկա հեռանկարները:
Իր հերթին փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը փոխանցեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնը՝ ուղղված Էկվադորական ժողովրդին և Ռուսաստանում Էկվադորի ներկայացուցիչներին:
Նշենք, որ բարձրաստիճան հյուրերի հետ ընդունելությանը մասնակցել է նաև «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը: