211652_close_icon
views-count3246 դիտում article-date 13:41 24-07-2019

Ստամբուլում մեծ շուքով տեղի է ունեցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու կայքի շնորհանդեսը

Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժինը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին աշխարհին ներկայացնելու համար [url=https://www.akdamarkilisesi.gov.tr/]կայք[/url] է գործարկել։ Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում կայքի շնրհանդեսի ժամանակ նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը նշել է, որ քրիստոնյա ժողովուրդների եւ հատկապես հայերի համար կարևոր հոգևոր կենտրոն Աղթամարի կղզին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է տեր կանգնել պատմական գիտակցության և մշակութային ժառանգության պահպանման բարոյական արժեքների շնորհիվ։ Նա շեշտել է, թե Աղթամար կղզին կդառնա հոգևոր տուրիզմի կենտրոն։ «Անատոլիան տարբեր մշակույթների ու կրոնների խճանկար է։ Հայ համայնքը դրա մի մասն է։ Հարյուրավոր տարիներ միասին ենք ապրել, և ստեղծված բարեկամական կամուրջը պետք է ամեն տեսանկյունից ամրացնենք ու աշխարհին օրինակ լինենք»,- ասել է նախագահականի հանրային կապերի բաժնի վարիչ Ֆահրեթին Ալթունը։

Նմանատիպ նյութեր