Խոսեպ Գվարդիոլա. Ես ճշմարտությունը միշտ Իբրահիմովիչի երեսին եմ ասել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի քննադատությունն իր հասցեին՝ «Բարսելոնայում» համատեղ աշխատելու վերաբերյալ:
«Իբրահիմովիչը գրքում պատմել է իր համոզմունքների մասին: Սակայն ես միշտ կոնկրետ եմ եղել և ճշմարտությունն ասել նրա աչքերին: Միշտ: Ես երբեք մամուլը չեմ օգտագործել՝ բացատրելու համար, թե խաղադաշտում նրանից ինչ եմ սպասում:
Մարդիկ կարող են ասել, ինչ ցանկանում են, բայց ես միշտ արտահայտվել եմ ուղիղ՝ առանց տողատակերի», ասել է Գվարդիոլան: