Թուրքիայում 2 հայտնի լրագրողների են ձերբակալել
Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրողներ Ահմեթ Ալթանին ու նրա եղբորը՝ պրոֆեսոր Մեհմեթ Ալթանին, հաղորդում է Milliyet թերթը։
Թերթի տվյալներով՝ պատճառը վերջիններիս կողմից հակապետական բովանդակության արտահայտություններն են եղել, որոնք եղբայրները հնչեցրել են հեռուստաեթերներից մեկի ժամանակ։
Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում 3 ամսով հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։