Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի լրագրողների առաջնության հաղթող
Ֆուտբոլի լրագրողների Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած լրագրողների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Եզրափակիչում Հայաստանի թիմը 2։0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի լրագրողների հավաքականի նկատմամբ՝ հռչակվելով մրցաշարի հաղթող։
Նշենք, որ լրագրողների Եվրոպայի առաջնությունը նման ձևաչափով անցկացվում էր առաջին անգամ։
Մրցաշարին մասնակցում էին 14 լրագրողական թիմեր Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Բելառուսից, Հունգարիայից, Լեհաստանից, Հունաստանից, Սերբիայից, Չեխիայից և այլ երկրներից։