Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է ներկայացրել
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն հրաժարական է ներկայացրել: Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը:
Երկրի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլին բավարարել է փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հրաժարականի մասին դիմումը:
Կալաձեն որոշել է առաջադրվել խորհրդարանում, այդ պատճառով էլ, համաձայն օրենքի՝ նա հրաժարական էներկայացրել:
Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին: