Վրաստանի փոխվարչապետը եւ «Միլանի» հանրահայտ ֆուտբոլիստը պայքարում է ջրհեղեղի հետևանքների դեմ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին խիստ տուժել է ջրհեղեղից, որը առնվազն 12 մարդու կյանք է խլել, մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս հասցրել: Զոհվել են կենդանաբանական այգու բազմաթիվ կենդանիներ:
Տարերային աղետի հետևանքների դեմ պայքարին ակտիվորեն մասնակցել է նաև Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հանրահայտ ֆուտբոլիստ, Վրաստանի հավաքականի և «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն: