211652_close_icon
views-count856 դիտում article-date 15:23 21-04-2023

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել աշխատակիցներին ծաղրելու մեղադրանքների պատճառով

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել այն պնդումներից հետո, թե տարբեր գերատեսչություններում աշխատելիս ծաղրել է աշխատակիցներին։ Ռաաբը Twitter-ում հայտնել է իր հրաժարականի մասին։

Նա նշել է, որ իր կողմից բուլիինգի վերաբերյալ բողոքների մասին տեղեկությունը հաստատվել է։

Միաժամանակ Ռաաբը չի համաձայնել հետաքննության եզրակացությունների հետ՝ դրանք որակելով «սխալ» և ասել, որ այս դեպքը վտանգավոր նախադեպ է ստեղծել։

Նա, սակայն, վստահեցրել է, որ դեռ աջակցում է կառավարությանն ու վարչապետ Ռիշի Սունակին։

Ինչպես հայտնում է Sky News-ը, Ռաաբի դեմ մեղադրանքներն առաջ են եկել նոյեմբերին։ Նախկին աշխատակիցները պնդում են, որ նա «վախի մշակույթ» է ստեղծել իրենց բաժիններում։ Նա հերքել է մեղադրանքները և պահանջել իր նկատմամբ հետաքննություն անցկացնել։

Նմանատիպ նյութեր