Սերենա Ուիլյամսը պարտվեց ԱՄՆ-ի Բաց առաջնության կիսաեզրափակիչում և կորցրեց առաջին համարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկացի լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը չկարողացավ դուրս գալ ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում առաջին ռակետը պարտվեց չեխ Կարոլինա Պլիշիկովային` 2:6, 6:7 (5:7):
Պարտության պատճառով Ուիլյամսը կկորցնի Կանանց Թենիսի ասոցիացիայի վարկանիշում առաջին համարը: Նոր վարկանիշում, որը կհրապարակվի սեպտեմբերի 12-ին, ամերիկուհին վերջին 168 շաբաթվա ընթացքում առաջին անգամ կլինի երկրորդ ռակետը:
Իսկ նոր առաջատարը կդառնա գերմանացի Անգելիկ Կերբերը, որը մյուս կիսաեզրափակիչում հեշտությամբ հաղթեց դանիացի Կարոլինա Վոզնյացկիին` 6:4, 6:3: